Անվանի դերասան Վենիամին Սմեխովի ստեղծագործական երեկոն` հայաստանյան բեմում
Հայ-ռուսական մշակութային համագործակցության և «Հայաստանում ռուսական մշակութային սեզոններ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 12-16-ը Հայաստանում է թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Վենիամին Սմեխովը կնոջ` թատերական քննադատ Գալինա Աքսինովայի հետ:
Վաղը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Վ. Սմեխովի ստեղծագործական երեկոն: «Ես շատ ծրագրեր ունեմ, բայց վաղվա ծրագրում, ամենայն հավանականությամբ, Պուշկինի, Բրոդսկիի, Վիսոցկիի ստեղծագործությունները կհնչեն: Նման արվեստագետների պոեզիան ներկայացնելը` հիանալի է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Վ. Սմեխովը նկարահանվել է ավելի քան 25 ֆիլմում, թատրոնի բեմերում կերպավորել է հինգ տասնյակից ավելի դերեր: Նշենք, որ սա դերասանի երրորդ գործուղումն է Հայաստան (2007թ., 2008թ.): Ստեղծագործում է չափածո և արձակ:
Հիշեցնենք, որ «Հայաստանում ռուսական մշակույթի սեզոններ» նախագիծը կյանքի է կոչվել 2008 թվականից` ՀՀ և ՌԴ նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ: Սեզոնների շրջանակում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, Հայաստան են եկել ռուս անվանի արվեստագետներ: Իսկ դեկտեմբերին հայ թատերասերները հնարավորություն կունենան ծանոթանալ Առնո Բաբաջանյանի և Միքայել Թարիվերդիևի հոբելյաններին նվիրված համատեղ նախաձեռնություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում