Վանում փրկարարական աշխատանքները դադարեցված են
Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչության վերջին հայտարարության համաձայն`նոյեմբերի 9-ին Վանում տեղի ունացած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը`30-ի:
Փրկարարական աշխատանքները դադարեցված են: Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» պարբերականը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին նոյեմբերի 9-ին հետևել էր նոր ուժգին ցնցում:
Երկրաշարժը տեղի էր ունեցել տեղական ժամանակով ժամը 02.05-ին Վան քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք, 5.4 մագնիտուդ ուժգնությամբ:
Այսպիսով, 2 երկրաշարժների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 600 մարդ, իսկ վիրավորների թիվը հատել էր 4.000-ը: Վանի նահանգում ավերվել է 2200 շինություն։