Հանրահայտ «MISSION IMPOSSIBLE» ֆիլմաշարի նոր ֆիլմը պատրաստ է
«Առաքելությունն անիրագործելի է.Արձանագրություն Ֆանտոմ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 7-ին` Դուբայի միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ, հայտնում է «Լենտա.ռու» կայքը:
Ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվել են Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի վրա, որն ամենաբարձր կառույցն է աշխարհում: Բացի այդ ֆիլմի նկարահանումները կատարվել են Ռուսաստանում, Չեխիայում, Հնդկաստանում և Կանադայում: Ֆիլմի բեմադրիչը Բրեդ Բերդն է:
«Արձանագրություն Ֆանտոմը» 4-րդն է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարում: Ֆիլմում նկարահանվել են Թոմ Քրուզը, Ջերեմի Ռենները,Սայմոն Պեգը և Պոլա Պետտոնը: Լայն հասարակայնությանը ֆիլմը հասանելի կլինի դեկտեմբերի կեսերից: Դուբայի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2004 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները