«Գալիք» համալսարանի թնջուկը. Ո՞վ կվերադարձնի ուսանողների գումարներն ու կտա դիպլոմը

«Գալիք» համալսարանի «Կառավարում» ֆակուլտետի 51 ուսանողների խնդիրը դեռ ոչ մի լուծում չի ստացել: Հիշեցնենք, այս ֆակուլտետի լիցենզիան կասեցվել էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն բուհի ղեկավարությունն այդ մասին չէր տեղեկացրել ուսանողներին և միայն ավարտական քննությունների ժամանակ են վերջիններս տեղեկացել, որ դիպլոմ ԿԳ նախարարությունը նրանց չի տալու:

Panorama.am-ը վերջերս այս խնդրի կապակցությամբ ներկայացրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի տեսակետը: Ըստ այդմ, նախարարն ընդգծել էր, որ բուհի ռեկտորատի հետ ինքն առանձին իր անելիքն ունի, իսկ ինչ վերաբերում է ուսանողներին, ապա նրանց հնարավորություն կընձեռվի վերջին 4-րդ կուրսն ուսուցանել մեկ այլ բուհում և հաջորդ տարի, փաստորեն, ստանալ դիպլոմը: Ու անգամ խորհուրդ տվեց, որպեսզի ուսանողները դիմեն դատարան` ընդդեմ բուհի ապօրինությունների:

Սակայն թեմային նվիրված ասուլիսի շրջանակում այսօր պարզ դարձավ, որ քանի դեռ ուսանողները հապաղում են ու հույսները դրել են բուհի խոստումների վրա, բուհի ղեկավարությունն ինքն է ԿԳ նախարարության դեմ հայց ներկայացնելու դատարան: Այդ մասին հայտարարեց «Գալիք» համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը. «Նախարարության անգործության արդյունքն է այս ամենը: Եվ պատրաստում ենք դատական կարգով վիճարկել, քանի որ բուհը բացարձակապես իր մեղավորությունը չի տեսնում: Ուսանողների անհանգստությունն էլ` բուհի անհանգստությունն է, քանի որ մենք էլ շահագրգիռ ենք ուսանողներին տալ դիպլոմներ»,- տեղեկացրեց նա:

2010թ-ի հունիսին համալսարանում ստուգումներ են անցկացվել և որոշ խախտումներ հայտնաբերել, ինչի արդյունքում էլ նախարարությունը կասեցրել է «Կառավարում» ֆակուլտետի լիցենզիան: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ներկայացրեց Գ.Հարությունյանը, լիցենզիան կասեցվում է որոշակի ժամկետով, որից հետո բուհը կարող է գերատեսչությանը ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, որոնք վկայում են, թե կասեցման հանգեցրած խախտումները վերացվել են և այդ փաստաթղթերը ներկայացնելուց, նույն օրենքի համաձայն, հնգօրյա ժամկետում նախարարը պետք է հրաման արձակեր` լիցենզիան ընդհանրապես դադարցնելու, կամ էլ կասեցումը վերացնելու մասին. «Նույն օրենքի համաձայն, եթե որևէ մեկի վերաբերյալ հրաման նախարարը չի ընդունում, ապա լիցենզիայի գործողությունը համարվում է վերացված: Այսինքն` «Գալիք» համալսարանը շարունակել է իր գործունեությունը օրինականության շրջանակում»,-շարունակեց աշխատակազմի ներկայացուցիչը:

Այլ կերպ ասած, հիմնվելով ենթադրությունների վրա, համալսարանը շարունակել է ուսումնական գործընթացը, մեկ տարի ուսանողներից գանձել նաև ուսման վարձը 182 հազար դրամի չափով և միայն հունիսին, երբ պետք է քննական հանձնաժողով կազմվեր ու քննություններ լինեին, նախարարությունը հարցմանն ասել է «ոչ»` հիշեցնելով, որ լիցենզիան կասեցված է:

Ինչ վերաբերում է դիպլոմ տալու շահագրգռվածությանը, ապա սրա բացատրությունը, թերևս, նրանում է, որ մինչ օրս էլ բուհի ղեկավարությունը այդ 51 ուսանողներից պահանջում է 24 հազար դրամ վճարել դիպլոմը ստանալու համար: Ավելին` պարտադրում, որ գործերը հանձնեն «Գալիք»-ում մագիստրատուրա ընդունվելու համար, որի դիմաց էլ կստանան դիպլոմները: Այս մասին էլ պատմեցին ասուլիսին ներկա ուսանողները` ներկայացնելով անգամ դիպլոմ ստանալու համար վճարված 24 հազար դրամի անդորրագիրը: Ու «Գալիք»-ի աշխատակազմի ներկայացուցիչն այդպես էլ որևէ կերպ չկարողացավ բացատրել, թե այդ ո՞ր օրենքի հիման վրա ուսանողը պետք է գումար վճարի դիպլոմի դիմաց, որն էլ, ի դեպ, հնարավորություն չունի ստանալու:

Բայց փոխարենը, ուսանողների պնդմամբ, բուհի ղեկավարությունն այսօր-վաղն է անում ու արդյունքում նրանք կորցրեցին 2011-2012 ուսումնական տարում վերջին 4-րդ կուրսը սովորելու ու այլ բուհերում օրինական դիպլոմ ստանալու հնարավորությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}