Գոհար Գասպարյան. Դալիթայի շոուն կլինի գունեղ ու հագեցած պարային հետաքրքիր էլեմենտներով
«Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Դալիթան պատրաստ է. դեկտեմբերի 3-ի նրա շոուն էլ է արդեն պատրաստ: «Նա ամենահայրենասեր մասնակիցն է: Մեծ հույսեր ենք կապում նրա հետ ու եթե մեկ անգամ էլ հաղթենք, դա կլինի իսկական ուրախություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանկական Եվրատեսիլի պատվիրակությունների ղեկավարը Գոհար Գասպարյանը:
Նա նշեց, որ ինչպես «Welcome To Armenia» տեսահոլովակն, այնպես էլ շոուն լինելու է շատ ուրախ:
Մանկական Եվրատեսիլի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանն ասաց, որ Դալիթայի շոուն լինելու է շատ գունեղ, հագեցած պարային հետաքրքիր էլեմենտներով: Լինելու է հսկայական բեմ: Այդ օրն իսկական տոն է լինելու: Մրցույթի կազմակերպման գործում, ըստ բանախոսների, մեծ օգնություն են ցուցաբերում եվրոպացի մասնագետները: Իսկ թե ինչքան գումար է ծախսվելու ամբողջ մրցույթի կազմակերպման համար, դեռևս պարզ չէ:
Նրանք նաև հայտնեցին, որ մրցույթի օրը Երևանի տարբեր հատվածներում տեղադրվելու են էկրաններ և հեռարձակելու մրցույթը:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 2-3-ին Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Մրցույթին մասնակցում է 13 պետություն՝ Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Բելգիա, Բուլղարիա, Վրաստան, Շվեդիա, Լիտվա, Լատվիա,Մոլդովա, Մակեդոնիա, Նիդեռլանդներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում