
Հեղափոխությունը վերևից արդեն սկսված է
Տեր-Պետրոսյանական քարոզչությունն իրականացնող թերթերից մեկում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր և ներկայիս ՀԱԿ անդամ Գրիգոր Ոսկերչյանի ստորագրությամբ հոդվածում Կոնգրեսը հերքեց Հայաստանի «մուբարաքացման» վերաբերյալ Արամ Սարգսյանի թեզը` նշելով, թե հեղափոխությունը Հայաստանում պետք է իրականցվի ոչ թե ներքևից վերև, այլ` հակառակը:
«Голос Армении»-ն նշում է, որ դատելով նյութում ներկայացված գաղափարներից` հոդվածի իրական հեղինակը ոչ թե Ոսկերչյանն է, այլ նույն ինքը` ԼՏՊ-ն: Թերթը նշում է, որ վերևից հեղափոխություն իրականացնելու Կոնգրեսի գաղափարը փոքր-ինչ ուշացած է, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն սկսել է այդ հեղափոխությունը:
«Հեղափոխական բարելավումներն արդեն սկսվել են. այդ մասին է վկայում ՀՀ նախագահի ելույթը արդյունաբերողների համագումարի ամբիոնից, ուր ՀՀ նախագահը հստակ շեշտեց, որ գործարարությունը պետք է հետևողականորեն մեկուսացվի պետական համակարգից: Կոռուպցիոն սկանդալների քանակը նույնպես դրա վառ ապացույցն է. դեռ երբեք Հայաստանում այդքան հետևողականորեն չէին հետապնդում կաշառակեր չինովնիկներին: Եվ վերջապես, ՀՀ նախագահը հստակ հասկացրեց, որ 2013թ-ի խորհրդարանում չեն լինելու Ռուբեն Հայրապետյան (Նեմեց), Էդուարդ Մադաթյան (Խուճուճ) և նմանատիպ այլ մականունավոր և ոչ թափանցիկ անցյալով անհատներ»,-գրում է թերթը:
Թերթը նշում է, որ 90-ականների սկզբին իշխանության եկած ՀՀՇ-ն ինքը չկարողացավ ստեղծել իրավական, ժողովրդավարական պետություն:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին