Անկարան մտադիր է արգելել ներգաղթյալ հայերի երեխաներին հաճախել հայկական դպրոցներ
Թուրքիայի իշխանությունները ծրագիր են մշակում ներգաղթյալ հայերի երեխաների գրանցմանը և ուսմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Ընտանեկան հարցերի ու սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Շահինը հայտարարել է, որ հնարավոր չէ անձնագիր և ուսման թույլտվություն տալ Թուրքիայում ապօրինի բնակություն հաստատած հայերի` այդ երկրում ծնված երեխաներին: Ըստ թուրքական «Հաբերգեչ» (Habergec) լրատվական կայքի` այդ նպատակով արդեն գործի են դրվել համապատասխան մեխանիզմները:
Հիշյալ գերատեսչությունն արդեն սկսել է այդ հարցում համագործակցել Թուրքիայի ներքին գործերի ու կրթության նախարարությունների հետ: Նշվում է, որ Թուրքիայում բնակվելու իրավունք չստացած հայկական ընտանիքի երեխաները չեն կարողանա հաճախել կրթության նախարարությանը կցված հայկական դպրոցներ: Թեև ընթացիկ ուսումնական տարում կրթության նախարարությունը հայ երեխաներին հյուրընկալվողի կարգավիճակով արտոնել էր հաճախել հայկական դպրոցներ, բայց դա, ըստ իշխանությունների, հարցի լուծում չէ, քանի որ շուրջ 1000 հայ երեխա դեռ նման խնդրի առջև է կանգնած:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին