«ԱրմենՏել» ընկերությունն իջեցնում է «SMS-փաթեթ» ծառայության գները
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «SMS-փաթեթ» ծառայության գները նվազեցնելու մասին:
Ընկերությունից մանրամասնում են, որ ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս կառավարել ծախսերը, ձեռք բերելով 50, 100 կամ 300 ներցանցային SMS փաթեթներ: Կախված ընտրված փաթեթից, նոր առաջարկում գները նվազեցված են մինչև 25 տոկոս: Այսպես, միացնելով «SMS-փաթեթ 50ե ծառայությունը, հաճախորդը կստանա 50 SMS 450 դրամով, «SMS-փաթեթ 100ե` 100 SMS 750 դրամով և «SMS-փաթեթ 300ե` 300 SMS 1500 դրամով:
«Մենք շարունակում ենք առաջարկել հաճախորդներին զանազան հնարավորություններ կապի վրա ծախսվող գումարն օպտիմալացնելու համար: Նոր, ավելի գրավիչ սակագներով «SMS-փաթեթ» ծառայությունը թույլ կտա բաժանորդներին խնայել գումար, չնվազեցնալով շփումը», - նշեց «ԱրմենՏելե ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«SMS-փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 0674N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող հաղորդագրությունների քանակն է (50,100 կամ 300): Փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: Ձեռք բերված SMS-ների կամ ծառայության գործողության ժամկետի սպառման դեպքում հաղորդագրությունների սակագինը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի:
Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված հաղորդագրությունները տեղափոխվում են նոր փաթեթ: Մանրամասն տեղեկատվություն չօգտագործված հաղորդագրությունների և SMS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ զանգահարելով 0697 համարին կամ հավաքելով *106# հրահանգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին