Մեկնարկում է WebԾիրան առաջին համահայկական օնլայն կինոփառատոնը
Այսօր ժամը 15:00-ից webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ կմեկնարկի WebԾիրան առաջին համահայկական օնլայն կինոփառատոնը: Մինչև դեկտեմբերի 20-ը` բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ կցուցադրվի մինչև 20 րոպե տևողության ամենատարբեր ժանրերի 35-ից ավելի ֆիլմ` 6-ից 8 ֆիլմ յուրաքանչյուր շաբաթ:
Փառատոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, կցուցադրվեն նաև ԱՄՆ-ում, Ռուսասատնում ապրող մեր հայրենակիցների կողմից նկարահանված ֆիլմեր: Ֆիլմերի ցուցադրության գրաֆիկը կլինի WebԾիրանի, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան էջերում:
Ֆիլմերը կգնահատվեն ոչ թե որևէ ժյուրիի անդամների կողմից, այլ ինտերնետ քվեարկությամբ` webtv.am հեռուստակայքի վրա կազմակերպված հատուկ քվեարկության միջոցով:
Գլխավոր երկու մրցանակները`1000 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային մրցանակները հաղթողներին կհանձնվի դեկտեմբերի 25-ին՝ հատուկ հանդիսությամբ:
Կլինեն նաև անակնկալ խրախուսական մրցանակներ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության և փառատոնի աջակից «Նովոստի Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կողմից:
WebԾիրան-ում չկան ոչ լեզվական, ոչ ժանրային, ոչ տեխնիկական չափորոշիչներով պայմանավորված սահմանափակումներ: Այս մոտեցումներն են որդեգրվել, քանի որ փառատոնն անցկացվում է առաջին անգամ և այն այս անգամ դիտվում է որպես ստեղծագործողների համար իրենց գործերը ներկայացնելու հարթակ, ինչպես նաև նրանց ոգևորելու, որոշակի կինոմթնոլորտ ստեղծելու քայլ:
«WebԾիրան» համահայկական կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին