Համերգ` նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյա հոբելյանին
Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում նոյեմբերի 18-ին տեղի է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյա հոբելյանին:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ֆիլհարմոնիկ համերգասրահից:
Համերգի ընթացքում հնչելու են Ալեքսանդր Սպենդիարյանի՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր, «Էտյուդ հրեական թեմաներով», «Ղրիմյան էսքիզներ», «Երևանյան էտյուդներից»` «Էնզելի», սիմֆոնիկ և վոկալ հատվածներ «Ալմաստ» օպերայից: Համերգի ընթացքում տեղի կունենա նաև հայաստանյան պրեմիերա՝ Ռիխարդ Շտրաուսի տերցետ` «Վարդերի ասպետը» օպերայից:
Համերգի ընթացքում ելույթ են ունենալու մենակատարներ` սոպրանո Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Քրիստինե Սահակյանը և տենոր Պերճ Քարազյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Հայ դասական երաժշտության հիմնադիրներից տաղանդավոր կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աֆանասիի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871թ հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել: Նրա հայտնի ստեղծագործություներից է «Ալմաստ» օպերան, օրկեստրի համար «Երևանյան էտյուդներ» 1925թ, «Ղրիմի էսքիզները»: Հայտնի են ազատության պայքարի համար որպես կոչ հնչող Խ. Աբովյան Վերք Հայաստանի մոտիվներով գրված «Այնտեղ, այնտեղ, դեպ վեր այն դաշտը» երաժշտական ստեղծագործությունը, «Առ Հայաստան», «Մենք կհանգստանանք» և այլն: Սպենդիարյանը համարվում է նաև հայկական սիմֆոնիզմի հիմնադիրը: Նրա երկերի ամբողջ ընտրանին լույս է տեսել 11 հատորյակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները