Ադամանդագործության ոլորտում գրանցվել է 6.5 տոկոս անկում
Այս տարվա առաջին կիսամյակում ադամանդի մշակմամբ զբաղվող 7 ընկերություններ թողարկել են 2.46 մլրդ դրամի արտադրանք. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 6.5 տոկոս անկում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` հավելելով, որ հունվար- հունիսին արտահանվել է մոտ 2.9 մլրդ դրամի արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 9.4 տոկոս աճ:
Ըստ Տ.Դավթյանի` Հայաստանում ադամանդագործության ոլորտն ունի բավականին լուրջ համեմատական աառավելություններ: «2000 թվականների սկզբներին մենք ունեինք լուրջ ծավալներ` ընդհուպ մինչև 300 մլն դոլարի արտահանում: Ճգնաժամի տարիներին մեր ձեռնարկությունները բավականին ծանր վիճակում էին, սակայն այս տարվա ընթացքում կարող ենք հստակ ասել, որ ոլորտը ոչ միայն դուրս է գալիս ճգնաժամից, այլև ավելացնում է իր ծավալները»,- ասաց Դավթյանը և հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ կհասնեն մինչճգնաժամային ծավալներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա