7-16-րդ դարերի հայկական արվեստի նմուշները՝ Հռոմի Բրասկի թանգարանում
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի պատմության թանգարանը Հռոմի Բրասկի թանգարանում բացել է «Դվին. մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև» ցուցահանդես:
Ցուցահանդեսը ներառված է Հռոմ քաղաքի Մշակութային ժառանգության գերատեսչության կազմակերպած «Մետաքսի ճանապարհ» մշակութային խոշոր ձեռնարկի շրջանակներում, որի մասնակիցները դեռևս վաղ միջնադարում սկիզբ առած այս լեգենդար ճանապարհին երբևէ գտնված երկրներն են` Չինաստանից մինչև Եվրոպա:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից:
Հայաստանը ներկայանում է իր նշանավոր մայրաքաղաքներով` հատկապես Դվին և Անի քաղաքներով, որոնք «Մետաքսի ճանապարհի» հանգրվաններից էին և ունեին մշակութային, առևտրական, տնտեսական սերտ հարաբերություններ Արևմուտքի և Արևելքի երկրների հետ թե' անտիկ շրջանում, թե' միջնադարում:
Ցուցադրությունում ներկայացված են VII դարի հայկական քանդակագործության և ճարտարապետության բացառիկ նմուշներ, V - X դարերի զարդեր, եկեղեցական ծիսական առարկաներ (խաչեր, բուրվառներ և այլ պարագաներ), IX - XIII դարերի ջնարակված խեցեղեն, հախճապակի, XV - XVI դարերի եկեղեցական ծիսական վարագույրներ, վակասներ և այլն, VI - XIV դարերի դրամներ` հայտնաբերված Դվինի և Անիի պեղումների ընթացքում (բյուզանդական, արաբական, սելջուկյան, մոնղոլական, պոնտական, հրեական և բոսպորյան վրացական, հայկական):
Ցուցահանդեսը կգործի մինչև 2012 թ. հունվարի 29-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները