Ադրբեջանում Քեթրին Էշթոնը քննարկել է քաղբանտարկյալների հետ կապված հարցը
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը իր՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ պատասխանելով «Թուրան» լրատվական գործակալության հարցին, թե բանակցությունների ժամանակ արդյո՞ք քննարկվել է երկրում քաղբանտարկյալների իրավիճակը, պատասխանել է, որ մարդու իրավունքների հարցը ԵՄ-ի համար առաջնային և «խիստ կարևոր» է:
«Թուրան»-ի փոխանցմամբ, Ք. Էշթոնը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը շատ լավ տեղեկացված է այս խնդրի վերաբերյալ ԵՄ-ի, ինչպես նաև իր անձնական մոտեցման և դիրքոշորման մասին:
Հիշեցնենք, որ «Երգ ժողովրդավարության համար» քարոզարշավը մինչև Քեթրին Էշթոնի՝ Ադրբեջան կատարած այցը, խնդրանքով,դիմել էր նրան, որպեսզի վերջինս Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկի,ինչպես նաև աջակցի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: