«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է ստորագրել հնգամյա ֆուտբոլիստի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է ստորագրել անգլիացի հնգամյա խաղացողի` Չարլի Ջեքսոնի հետ: Ինչպես հաղորդում է «Daily Mirror»-ը, մանկունիանցիներն այդ խաղացողով հետաքրքրվել են դեռ այն ժամանակ, երբ նա ընդամենը 3 տարեկան էր: Բայց «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայում տղան կարող էր հայտնվել միայն հինգ տարեկան դառնալուց հետո:
«Նրա իդեալներն են Ջոն Հարտը և Մարիո Բալոտելլին, ուստի սկզբում տխրել էր, որ մարզվելու է «Մանչեսթեր Յունայթեդում»,- ասել է Չարլիի հայր Էնդին:- Բոլորն էլ նկատում են նրա ֆուտբոլային տաղանդը: Նրանք դիտում են ու չեն կարողանում հավատալ, որ հինգ տարեկանում հնարավոր է նման խաղ ցուցադրել: Ժամանակին զուգընթաց կհարմարվի «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն հիանալի կլիներ, եթե մի գեղեցիկ օր կարողանար հագնել «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան