Թուրքիան որոշում է կայացրել Սիրիայի դեմ կիրառել էներգետիկ պատժամիջոցներ
Թուրքիան որոշում է կայացրել Սիրիայի իշխանությունների դեմ կիրառել էներգետիկ պատժամիջոցներ: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ» լրատվական գործակայությունը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով, պաշտոնական Անկարան «այլևս հույս չունի այլ միջոցներով ստիպել Սիրիայի իշխանություններին դադարեցնել բռնությունները»:
Ինչ վերաբերում է բուն կիրառվելիք պատժամիջոցներին, ապա նշենք, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, հայտարարություն էր տարածել այն մասին, որ իր երկիրը դադարեցնում է Սիրիայի հետ համագործակցությունը ածխաջրածնային հանածոների արդյունահանման ոլորտում: Յիլդիզի խոսքերով, բացի դրանից քննարկվում են նաև Սիրիա` էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման տարբերակները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա