Ռումինիայի ԱԳ նախարար. Մեր ցանկությունն է տեսնել հիմնախնդրի խաղաղ կարգավորումը
Ռումինիան հաստատակամորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` հիմնված միջազգային իրավունքի վրա: Այս մասին, ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Ռումինայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկին:
Ըստ նրա՝ այս հիմնախնդիրը վերաբերում է երկու կողմերին, և իրենք նպատակ չունեն միջամտելու այդ հարցին:
«Մենք պետք է հարգենք միջազգային չափանիշները և մեր ցանկությունն է տեսնել հիմնախնդրի խաղաղ կարգավորումը երկու կողմերի միջև, քանի որ հիմնախնդրի լուծումը շատ կարևոր է հարատև կայունության և տարածաշրջանային տնտեսական զարգացման համար»,- ասել է նա: