Հիդդինկը միանգամից մեկնել է Ամստերդամ
Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գուուս Հիդդինկը պայմանավորվել է թուրքական ֆեդերացիայի հետ համագործակցության դադարեցման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «De Telegraaf»-ը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրոպայի 2012 թ. առաջնության անցումային փուլի պատասխան հանդիպումից առաջ: Թուրքիայի ֆեդերացիան Հիդդինկին կվճարի մինչև 2012 թ. օգոստոսը, այլ կերպ ասած` մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:
Ավելացնենք, որ խորվաթների հետ հանդիպումից հետո Հիդդինկը միանգամից մեկնել է Ամստերդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում