ՀԱԿ ներկայացուցիչ. Նպատակահարմար է գյուղատնտեսության ապահովագրումը
Հայաստանի պետբյուջեի մուտքը կարելի է հասցնել մինչև 300 միլիարդի, եթե երկրում հաղթահարվեն կոռուպցիան, մենաշնորհները, ստվերային տնտեսությունն ու օլիգարխիան, - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ բանախոսի` 2012 թվականի բյուջեի վերաբերյալ ՀՀ կառավարության կանխատեսումները կարող են իրականալի դառնալ միայն նշված արատների վերացման, ինչպես նաև տնտեսության կարևոր ճյուղերի իրական աջակցության դեպքում:
Վ.Խաչատրյանի խոսքով` գյուղատնտեսության որոշ ճյուղերի վիճակը չի կարող հուսադրող լինել, քանի որ գրեթե զրոյի է հավասարեցված ինտենսիֆիկացիան և ոլորտն ավտոմատացված չէ: Նա գտնում է, որ անհեռանկարային է նաև ներդրումների խրախուսման միջոցով մինչև 2020 թվականը տնտեսական լուրջ աճ գրանցելու ծրագրերը, քանի որ, նրա կարծիքով, Հայաստանը չունի նման հնարավորություններ և իրավական դաշտը սահմանափակ է:
Խոսելով նախաճգնաժամային տնտեսական աճին հասնելու հնարավորությունների մասին` Վ.խաչատրյանը ասաց, որ 2011 թվականի` նախնական պաշտոնական արդյունքներով, դեռ չի կարելի խոսել մոտակայում այդ շեմին հասնելու մասին:
ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով` տնտեսությունում կարիք կա լուրջ բարեփոխումների և, ամենակարևերը` գյւողատնտեսության ոլորտում: Մասնավորապես, ըստ Վ.Խաչատրյանի, պետությունը պետք է խրախուսի գյուղատնտեսական այն ապրանքների արտադրությունը, որն իրականում շահութաբեր կլինի:
«Գյուղացուն պետք է պետության օգնությունը մշակման և իրացման հարցում: Նա պետք է կարողանա լուծել նաև մեքենայացման հարցը»,- գտնում է տնտեսագետը: «Ելնելով Հայաստանի բնակլիմայական պայմաններից, նպատակահարմար է նաև գյուղատնտեսական որոշ ճյուղերի ապահովագրումը», - նշեց Վ.Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան