Ա. Աշոտյան. Գիտելիքի վրա հիմնված հասարակության և տնտեսության ժամանակաշրջանում առավել կարևորվում է ուսանողության դերը
Այսօր ուսանողների միջազգային օրն է:
Այդ առիթով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ուղերձ է հղել ուսանողությանը. «Սիրելի ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Գիտելիքի վրա հիմնված հասարակության և տնտեսության ժամանակաշրջանում առավել կարևորվում է ուսանողության դերը, քանի որ հմուտ, մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը համաշխարհային արագընթաց զարգացումներում:
Յուրաքանչյուր քաղաքացու կրթության իրավունքի լիարժեք իրականացումը, մասնագիտական կրթության բնագավառում իրականացվող ծավալուն բարեփոխումները և մրցունակ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ և ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում, գիտելիքների ձեռքբերման հարցում իր իսկ անձի նկատմամբ ցուցաբերել առավել պահանջկոտություն: Իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու դրա ձեռքբերման գործընթացում ձեր քաղաքացիական գիտակցությունն է: Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր հայազգի ուսանողներին, ցանկանում լավատեսություն, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և բոլոր նպատակների իրականացում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին