Արմեն Աշոտյան. «Գալիքի» դեպքը ցնցող է իր հանդգնությամբ»
«Վերջին երեք տարիներին ոչ պետական բուհերի թվի կրճատման պատճառով դեռ ոչ մի ուսանող չի տուժել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով «Գալիք» համալսարանին լիցենզիայից զրկելուն` նախարարը նշեց. ««Գալիքի» դեպքը ցնցող է իր հանդգնությամբ, երբ 51 երիտասարդ երեխայի ճակատագրի հետ են պատրաստ խաղալ մարդիկ: Մի խոսեցրեք ինձ։ Եթե նրանք իրոք դատարան գնան, ես հաճույքով անձամբ կմասնակցեմ մի քանի նիստերի և բազմաթիվ ուրիշ բաներ նույնպես պատրաստ եմ հրապարակելու»,- նշեց Ա.Աշոտյանը:
Ըստ նրա` սա ոչ կրթական խնդիր է, ոչ իրավական, այլ բարոյական խնդիր է: «Ուրիշի երեխայի ճակատագրի հետ ինչպես կարելի է խաղալ, ուղղակի սարսափում եմ: Այդքանից հետո խիզախություն ունեն` փորձում են արդարացնել իրենց ու մեղադրել նախարարությանը: Մենք նման դեպք չենք ունեցել, ես ուսանողներին ասել եմ, որ սա նաև իրենց մեղքն է, որ նախարարին չհավատացին, այլ հավատացին իրենց բուհի ինչ որ մի դեկանատի աշխատողի»,- ասաց նախարարը և հավելեց, որ մինչ օրս կասեցված բուհերի 2500 ուսանողի տեղափոխել են այլ բուհեր և որևէ խնդիր չի առաջացել: «Սա նաև ահազանգ է մյուս կասեցված բուհերի ու ֆակուլտետների ուսանողների համար»,- նկատեց Ա.Աշոտյանը:
Հիշեցնենք, որ «Գալիք» համալսարանի «Կառավարում» ֆակուլտետի լիցենզիան ԿԳ նախարարությունը կասեցրել էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն ուսանողներին այդ մասին տեղյակ չէր պահվել, ինչի արդյունքում ավարտական կուրսի 51 ուսանողներ այսօր չեն կարողանում ստանալ իրենց դիպլոմները:
Թեմայի վերաբերյալ`ԿԳՆ. ««Գալիք»-ը կազմակերպել է անօրինական կրթական գործընթաց ու ոտնահարել ուսանողների իրավունքները»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան