Արմեն Աշոտյան. Անվանական թոշակներ պետական բուհերում կարելի է ներառել միայն նախարարության թույլտվությամբ
«Ուսանողներին անվանական կրթաթոշակներ նշանակելու համար ԲՈւՀ-երին դիմել է ոչ թե ԲՀԿ-ն, այլ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, սրանք լրիվ տարբեր ֆունկցիաներ ունեցող կառույցներ են»: Այսօր ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` անվանական թոշակներ պետական բուհերում կարելի է ներառել միայն պետական կառավարման լիազոր մարմնի թույլտվությամբ, այսինքն` ԿԳ նախարարության: Ա.Աշոտյանի խոսքով`իրենց մինչ այսօր այդ հարցով որևէ առաջարկություն չի արվել: «Չեմ ասում, որ եթե անեին, մենք կթույլատրեինք կամ չէինք թույլատրի, պետք է իրավական գործընթաց կազմակերպել և լուծել այդ հարցը`անկախ նրանից, թե ով է այդ առաջարկն անում»,- նշեց Ա.Աշոտյանը:
Իսկ ԲՈւՀ-երի ռեկտորները, նախարարի խոսքերով, մերժել են կրթաթոշակի նշանակման առաջարկը`գիտակցելով, որ այդ հարցերը լուծվում են կրթական կառավարման մարմնի կողմից:
Ինչ վերաբերում է որևէ կառույցի հետ համագործակցությանը, Ա.Աշոտյանը նշեց, որ նախարարությունն ունի բազմաթիվ նախագծեր, որոնց իրականացման համար պարբերաբար դիմում է գործարարներին և ընդհանրապես մասնավոր հատվածին և առաջարկում ներդրումներ անել կրթության ոլորտում:
Նախարարը լրագրողներին խնդրեց չքաղաքականացնել հարցը և զգուշացրեց. «Որևէ քաղաքական կիքս դուք միևնույն է չեք լսելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան