Բոտերոյի քանդակը վաճառվել է ռեկորդային գնով
Կոլումբիացի քանդակագործ և նկարիչ Ֆերնանդո Բոտերոյի ստեղծագործությունների աճուրդային գնի նոր ռեկորդ է սահմանվել: Նրա «Պարողները» քանդակը վաճառվել է 1,7 միլիոն դոլարով: Վարպետն այդ բրոնզե ավելի քան 3 մետրանոց քանդակը ստեղծել է 2007-ին: Քանդակի նոր տիրոջ անունն անհայտ է, նա Եվրոպայից է, հայտնում է Associated Press-ը:
Բոտերոյի ստեղծագործության գնի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2007 թվականին, երբ 1,6 միլիոն դոլարով վաճառվել էր «Ծխող կինը» սպիտակ մարմարե քանդակը: Ֆերնանդո Բոտերոն համարվում է ֆիգուրատիվիզմի ոճի ներկայացուցիչ, նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են եվրոպական մի շարք մայրաքաղաքներում: Բոտերոյի աշխատանքներն աշխարհի շատ հայտնի թանգարաններում են Նյու Յորքի Գուգենհայմից մինչև Էրմիտաժ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները