Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը հավանության է արժանացել
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրին։
Ռազմավարությամբ սահմանվել են համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով միջազգային, մասնավորապես Եվրամիության անդամ պետությունների լավագույն փորձը։
Կառավարությունը ակնկալում է, որ սննդամթերքի անվտանգության կենսունակ համակարգի ներդրմամբ կստեղծվեն պարենային հումքի և վերամշակված արտադրատեսակների արտաքին առևտրաշրջանառության ներկայիս խիստ բացասական հաշվեկշռի բարելավման նախադրյալներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա