Մանկապղծին` 15 տարի ազատազրկում. Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօրվա նիստում մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանին ճանաչեց մեղավոր և դատապարտեց նրան 15 տարի ազատազրկման: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Նա փոխանցեց, որ իրենք համաձայն չեն կայացրած վճռի հետ և ամենայն հավանականությամբ կբողոքարկեն դատարանի վճիռը: «Ինձ թվում է Վերաքննիչ բողոք կներկայացնենք, բայց մինչ այդ պետք է ծանոթանանք դատարանի հիմնավորումներին», -հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Տեր-Պողոսյանը մեղադրվում էր անչափահաս տղաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու հաար և նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ):
Մեղադրող կողմը Սերոբ Տեր-Պողոսյանին խստագույն պատժի` 15 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին: Ավելի վաղ մեղադրող կողմը հայտարարել էր, որ քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկվել տուժողների մեծ թիվը, այն, որ տուժողները ապագա 10 զինվորներ են, ինչպես նաև հասարակության վերաբերմունքն այդ տեսակի ոտնձգության ենթարկված անձանց նկատմամբ: Պատիժը մեղմացնող հանգամանք չեն դիտարկվել անգամ դատարանում ներկայացված Տեր-Պողոսյանի` ժամանակին այս կամ այն պատկան մարմինների կողմից ստացած պատվոգրերն ու շնորհակալագրերը:
«Մենք մեղադրանքի հետ համամիտ չենք, այն հիմնավորված չէ: Իրեն մեղսագրվում է անօգնական վիճակն օգտագործելու պահը, որի հետ համաձայն չենք, որովհետև ապացույցներ չեն ներկայացվել մեղադրողների կողմից, թե եղել է անօգնական վիճակի օգտագործում», -Panorama.am-ին ավելի վաղ ասել էր պաշտպան Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին