Երևանում քննարկել են կիբերանվտանգության վերաբերյալ հարցեր
Երևանում այսօր մեկնարկած երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովի ընթացքում Հայաստանի մոտ 60 ուսանողներ սկսել են քննարկել և բանակցել գլոբալիզացված աշխարհում կիբերանվտանգության կարևորության և ԵԱՀԿ հնարավոր գործողությունների շուրջ:
ԵԱՀԿ մոդել համաժողովը սիմուլյացիոն խաղ է, որի ընթացքում ԵԱՀԿ որոշում կայացնող գլխավոր մարմնի` Մշտական խորհրդի աշխատանքը կրկնօրինակվում է ուսանողների կողմից, որոնք խաղում են ԵԱՀԿ մասնակից պետությունների և մարմինների ներկայացուցիչների դերերը: Նախաձեռնության նպատակն է կրթել ուսանողներին ԵԱՀԿ-ի մասին և նրանց հնարավորություն տալ գործնականում անմիջականորեն փորձարկելու միջազգային դիվանագիտության մարտահրավերները:
ԵԱՀ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, այս անգամ, համաժողովի մասնակիցները կքննարկեն և կառաջարկեն մի շարք գործողություններ, որպեսզի լուծեն «Ստվեր» ինտերնետային խմբավորման կողմից առաջացած մարտահրավերը, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը` զգալի վնաս հասցնելով ԵԱՀԿ հիպոթետիկ մասնակից պետություններին` Կարտոնիային, Սայլանդիային և Լոտիկոյին:
«Կիբերհանցագործությունների դեմ պայքարի միասնական մոտեցման ձևավորումը պահանջում է դիվանագիտական և բանակցային հմտությունների կիրառում, որը հանդիսանում է ԵԱՀԿ նախաձեռնության ևս մեկ նպատակ»,- ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան:
Համաժողովից առաջ մասնակիցներն անցել են հանրային խոսքի և բանակցային հմտությունների դասընթացներ, ինչպես նաև մասնակցել են ԵԱՀԿ-ի, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ու կիբերհանցագործությունների մասին թեմատիկ սեմինարների:
ԵԱՀԿ գործող նախագահի դերը խաղացող Նվարդ Սունունուն ասել է. «Այս սիմուլյացիոն վարժությունը միաժամանակ ծառայում է երեք նպատակի` այն ներկայացնում է ԵԱՀԿ-ի դերը միջազգային հարաբերություններում, տեղեկացնում է երիտասարդներին որոշակի խնդրի մասին և նրանց համար եզակի հնարավորություն է ապահովում սովորելու ու զարգացնելու բանավիճելու, բանակցելու և հանրային խոսքի հմտությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին