Քաղաքական 15:16 18/11/2011

Է. Հովհաննիսյան . Ադրբեջանի հակահայկական կեղծարարության հիմքում ընկած է անլիարժեքության բարդույթը

Օրերս Ադրբեջանական թերթերից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհտիևը անդրադառնալով հայ ժողովրդի ծագումանաբանությանն ու պատմության, նշել էր թե հայերը եկվոր ժողովուրդ են և իրենց պետությունը կառուցել են, տեղաբնիկ ադրբեջանցի ժողովրդի պատմական տարածքում: Մեհտիևը նշել է, որ հայ ժողովուրդը իր ներկայիս բնակության վայր էր տեղափոխվել բալկանյան թերակղզուց, իսկ մինչև 5-րդ դարի սկիզբը, այսինքն հայոց գրերի գյուտը, հայ ժողովրդի մասին համաշխարհային պատմագրության մեջ որևէ հիշատակություն չկա: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի արտահայտած այս և այլ մտքերի ինչպես նաև հարևան երկրում պետական մակարդակով իրականացվող պատմական կեղծարարության մասին Panorama.am-ը զրուցեց Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, ըստ երևույթին, ծանոթ եք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհտիևի` հայ ժողովրդի ծագումնաբանության և պատմության վերաբերյալ արտահայտած վերջին մտքերին, ընդանուր առմամբ, ինչպես կմեկնաբանեք դրանք:

-Նախևառաջ պետք է նշեմ, որ շատ լավ ծանոթ եմ ոչ միայն պրն. Մեհտիևի վերջին հայտարարություններին, և այլ ամբողջ ադրբեջանական պատմագրության կեղծարարությունը: Անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ այն չի կարելի համարել գիտություն: Սույն ոլորտը Ադրբեջանում հիմնված չէ գիտական մտքի վրա, խիստ քաղաքականացված է և հետապնդում է քաղաքական կոնկրետ նպատակներ: Ինչ վերաբերում է պրն. Մեհտիևի վերջին հայտարարություններին, միանգամից նշեմ, որ այնտեղ գիտական որևէ փաստ, մեկնաբանություն չկա: Կան հայ ժողովրդի պատմության վերաբերյալ հայտնի փաստեր և այդ փաստերի խեղաթյուրված մեկնաբանությաններ, փաստերի միտումնավոր և երբեմն էլ ուղղակի ծիծաղելի հակագիտական մեկնաբանություններ: Սկսեմ նրանից, որ ամբողջ հոդվածը կառուցված է հայ ժողովրդի պատմության վերաբերյալ փաստերի ուղղակի խեղաթյուման վրա, ինչ իր հերթին հետապնդում է մեկ հիմնական նպատակ` ապացուցել, որ հայը չունի բազմադարյա պատմություն, եկվոր ժողովուրդ է, որն իր ներկայիս բնակության վայր է եկել բալկանյան թերակղզուց: Հետաքրքական է այն փաստը, որ այդ համատեքստում Մեհտիևը ադրբեջանցիներին ներկայացում է որպես իրական տեղաբնիկ ժողովուրդ` միևնույն ժամանակ չբերելով գոնե մեկ աղբյուրագիտական, հնագիտական փաստ, որը այս կամ այն կերպ կապացուցի ադրբեջանցիների տեղաբնիկ լինելու և եկվոր չլինելու հանգամանքը: Մեհտիևը նույնիսկ ի զորու չէ հղում անել ինչ-որ մի հայտի հեղինակի կամ աղբուրի վրա, որն ինչ-որ կերպ կապացուցի իր արտահայտած տեսակետները: Կարծիք է ստեղծվում, որ պրն. Մեհտիևի բոլոր թեզիսների հիմքում ընկած է թե իր և թե ադրբեջանական հասարակության անլիարժեքության բարդույթը: Սուվորաբար անլիարժեքության բարդութով տառապող անձը, որը, (տվյալ դեպքում ներկայանում է որպես հասարակության ներկայացուցիչ), փորձում է իրեն վերաբերող բացասական հատկությունները վերագրել ուրիշին և հակառակը` դրական հատկանիշները, որը նա չունի բայց ունի դիմացինը` թերագնահատել և թերարժևորել : Այս համատեքսում ադրբեջանցի վայ գիտնականը` սկսելով բեհիթունյան արձանագրությունից և վերջացրած Տիգրան մեծով և ուղղակի զավեշտի աստիճանի հասնող հայոց գրերի ստեղծման վերաբերերյալ իր մեկնաբանություններով, փորձում է, այսպես կոչված, ինչ-որ «կոնցեպցիա» ստեղծել, որ և կհիմնավորրի հայերի եկվոր լինելու և բազմադարյա պատմության չունենալո հանգամանքը:

-Մեհտիևը մասնավորապես նշում է, որ հայերի մասին չկան որևէ հիշատակություններ անտիկ աղբյուրներում և հնագիտական ուսումասիրություններում: Նա սեփական յուրորինակ մեկնաբանությամբ է ներկայացում I դարի Բեհիսթունյան արձանագրությունը, նշելով որ արձանագրության մեջ նշված Արմինիա եզրույթը աշխարագրական տարածք է, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ:

-Այս ամենի առչությամբ պարզապես խորհուրդ կտայի նրան ծանոթանալ մ.թ.ա 5-4 դարերի հույն պատմիչ և զորավար Քսենոփոնի Անաբաս աշխատությանը, կարդալ հույն մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ Հերոդոտոսի և աշխարհագրագետ Ստրաբոնի, աշխատությունները, որտեղ կան բազմաթիվ հիշատակությունները Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Եթե այս ամենը չբավարի պրն. Մեհտիևին, ապա խորհուրդ կտամ ծանոթանալ աշխարհի առաջին քարե քարտեզին` մ.թ.ա 7-րդ դարով թվագրող հայտի Բաբելոնյան աշխարհացույցին, որտեղ ևս ուղղակի նշվում է Հայաստանի մասին, կառաջարկեյի ծանոթանալ հայտնի Հետակեոս Միլեթացու 6-5-րդ դարերով թվագրվող առաջին մագաղաթյա քարտեզին, որտեղ ընդամենը նշված է 11 երկիր, որից երեք ասիական երկրների շարքում նշվում է նաև Հայաստանը, և «Հնագույն Ադրբեջանի» մասին, այստեղ բնականաբար որևէ մի հիշատակություն չկա: Իսկ եթե ակադեմիկոսը հնարավություն չունի ծանոթանալ այս աղբուրներին, խորհուրդ կտայի մի քանի հարյուր դոլար գումար ծախսել , գնել Բաքու-Հռոմ ինքաթիռի տոմս, այցելել Կոլիզեյ և նրա հազարամյաս պատերին տեսնել հայտի քարե քարտեզը, որի վրա որպես Հռոմին արևելան անմիջական հարևան հիշատակվում է Հայաստանը՝ Արմենիա անվանմամբ, և նշված չէ, որևէ այլ պետության անվանում: Եվ վերջապես` «Գրքերի գիրք» համարվող Աստվածաշնչում, սկսած Հին կտակարանից կան հայերի և հայաստանի մասին բազաթիվ հիշատակութուններ:

Հետաքրքիր մի հանգամանք ևս. Մեհտիևը մեղադրում է հայ ժողովրդին, որ հայերն լեզվով առաջին գրավոր տեքստերը ստեղծվել են 5-րդ դարում: Այն, որ Հայոց այբուբենը ստեղծվել է -5-րդ դարում ընդունում է նաև Մեհտիևը: Սակայն, եթե դու փորձում ես քննադատել ուրիշի գիր ու գրականությանը, ապա պետք է նախևառաջ խոսես քեզանից, քո ազգի մշակութային ժառանգությունից: Եվ փաստ է, որ ի տարբերության մեզ, ադրբեջանցիները, իրենց համարելով քաղաքակիրթ, առաջադեմ ժողովուրդ, մինչև այսօր չունեն իրենց սեփական տառատեսակը: Տարբեր պատմական ժամանակաշրջաններում ադրբեջանցիները օգտագործել են տարբեր տառատեսակներ. նախախորհրդային ժամանակաշրջանում օգտագործում էին իրենց հնչյունային համակարգին հարմարեցված արաբական այբուբենը, խորհրդային ժամանակաշրջանում նույն արել են ռասական այբուբենի` կիրիլիցայի հետ, իսկ նարկայումս ադրբեջանցիները օգտագործում են լատինական այբուբենը:

Ինչ վերաբերում է էթնոնիմ հասկացողությանը, ապա Մեհտիևի փորձերը `ապացուցել, թե Արմենիա և արմիանե հասկացողությունները կապ չունեն հայերի հետ, պարզապես ծիծաղելի են: Ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ բազամադարյա պատմություն ունեցող շատ ժողովուրդներ, ունեն սեփական ինքնանվանում, օրինակ` հայ և Հայաստան, հայերի դեպքում, և անվանումներ , որոնցով նրանց կոչում են այլ ազգեր, օրինակ` Արմենիա: Ադրբեջանցիների դեպքում սույն հանգամանքը իսպառ բացակայում է: Բոլորի համար էլ պարզ է, որ ադրբեջանցի նշանակում է Ադրբեջանի բնակիչ, ինչպես օրինակ՝ ռուսաստանցի, հայաստանցի: Ադրբեջանցի եզրույթը դա էթնոնիմ չէ: Մինչև 20-րդ դարի սկիզբը որևէ պաշտոնական փաստաթղթում` մասնավորապես ռուսական կայսրությանում անցկացված մադահամարներում, պարսկական փաստաթղթերում, ադրբեջանցի եզրույթը որևէ անգամ չի հիշատակվել: Ներկայիս ադրբեջանցիները բոլոր փաստաթղթերում հիշատակվում են որպես կովկասյան մահմեդականներ, կամ լավագույն դեպքում կովկասյան թաթարներ ինչը նույնպես էթնոնիմ չէ: Այս ամին տակ հասկանում էին Կովկասում բնակվող բոլոր մահմեդական ազգերին, որոնք բնականաբար տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են: Այս հանգամանքը իր հերթին ապացուցում այն պարզ ճշմարտությունը, որ 21-րդ դարում Ադրբեջանը նունիսկ չունի իր սեփական ինքնանվանումը և որ ադրեջանցիների մետ դեռևս շարունակվում է ազգի ձևավորման գործընթացը:

-Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի պատմական պայմաններում է այս տարածաշրջանում հայտնվել թյուքական տարրը և ինչպիսի հանգամանքներում ստեղծվեց ադրբեջանական պետությանը:

Թյուրքական տարրը տարածաշրջանում հայտնվել է 11-12 րդ. դարերում: Անհերքելի փաստ է այն հանգամանքը որ այդ ցեղերի պատմական հայրենիքը Ալթայի երկրամասն է, որտեղիս և վերջինննես արշավելով դեպի առաջավոր Ասիա, հետագայում հաստատվեցին ներկայիս Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում:
Ինչ վերաբերում է Ադրբեջան պետության ստեղծմանը, ապա առհասարակ Ադրբեջանական պետությանը 20-րդ սկզբին Թուրքիայի կողմից ստեղծված ահեստական կազմավորում էր, որ ստեղծման գլավոր նպատակը թուրքական կառավարող շրջանակների պանթուրքիստական նկրտումների բավարարումն էր: Թուրքիայի սույն նկրտումների ինչպես հայտի է այդպես էլ չիրականացան, ինչի մեջ մեծագույն ավանդ ունի նաև հայ մեծ հասարակական, քաղաքական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը, ով գլխավորելով Սյունյաց աշխարհի հայտնի ինքնապաշտպանությունը, փաստորեն, կասեցրեց Թուրքիայի և Ադրբեջանի միավորման գործընթացը:

Մի կարևոր փաստ ևս. Ադրբեջանը ստեղծվել է պատմական Առան երկրամասի տարածքում, իսկ այս արհեստական կազմավորման անվանումը փոխառվել է հարևան պատմական Իրանական Ատրպատականից, որը բնականաբար որևէ կապ չուներ թաթարական էլեմենտների հետ: Եվ հենց Ատրպատական հասկացողության հնչունափոխված տարբերակից էլ առաջացել է Ադրբեջան տեղանվանումը: Թուրքական կառավարող շրջանակների այս որոշումը կապված էր Իրանի կազմի մեջ մտնող Ատրպատկանի նկատմամբ, որոշակի հավակնությաններով:

Ադրբեջանցի պաշոնյան նաև իրեն իրավունք է վերապահում խոսել ադրբեջանցիների այպես կոչված հանդուրժողականության, ադրբեջանական հանրույթի միասնականության, ադրբեջանական պետության բազմազգ լինելու մասին և նշում է որ հայերը ի տարբերություն իրենց ստեղծել են միատար պետության և ունակ չեն համերաշխ ապրել հաևան ժողովուրդների հետ: Այս ամենի վերաբերյալ ադրբեջանցի ակադեմիկոսին ուղղակի կարելի է հիշեցնել, որ ադրբեջանական այսպես կոչված «հանդուրժողականութունից» ավելի քան 20 տարի առաջ սեփական կյանքը փրկելու համար ստիպված էին փախչել ավելի քան 600000 ադրբեջանաբնակ հայեր: Այն տեսանկույնից հետաքրքիր է նաև Մեհտիևի` հայկական Սփյուռքի վերաբերյալ այն արտահայտած «գիտական» միտքը, որ հայերի գեներում կա գնչուական արյուն և դրանով է իբր պայմանավորված հայության սփռված լինելու հանգամանքը: Ադրբեջանցի ակադեմիկոսը ընտ եևույթին մոռացել է որ Հայկական Սփյուռը որպես այդպիսին գոյացել է, իրենց մեծ եղբոր` Թուրքիայի կատարած ոճրագործության` Մեծ Եղեռնի արդյունքում: Իր հերթին ադրբեջանահայությունը` մազապուրծ լինելուվ այս երկրի իշխանությանների կողմից սանձազերծված մասսայական կոտորածներից իրենց հերթին համալրեց հայկական սփյուռքի շարքերը:

-Պարոն Հովհաննիսյան, կարելի է արդյոք Ռամիզ Մեհտիևի` ադրբեջանական այսպես կոչված «հանդուրժողականության» վերաբերյալ վերջին հայտարարությունները դիտարկել նաև որպես վերջերս Հայաստանում անցկացված` Ադրբեջանի իշխանությանների կողմից բռնաճնշումների ենթարկվող տեղաբնիկ ժողովուրդներից մեկի` թալիշներին նվիրված գիտաժողովին պաշտոնական Բաքվի արձագանք:

Իհարկե: Նախևառաջ ես ողջունում եմ նման գիտաժողովի անցկացման փաստը: Թալիշ ժողովուրդը, լինելով իրանական ծագում ունեցող իրական տեղաբնիկ ժողովուրդ, ներկայումս ենթարկվում է ադրբեջանական իշխանությունների բռնաճնշումներին: Պետք է նշել այն հանգամանքը, որ ոչ միայն թալիշները այլ նաև ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող այլ ազգային փոքրամասնությունները` լեզգիները, ավարները և մյուս ժողվուրդները ազգապահպանման տեսանկյունից գտնվում են ծայրահեղ վատթար վիճակում` մեծամասամբ պաշտոնական Բաքվի վարած դիսկրիմինացիոն քաղաքականության պատճառով: Ադրբեջանական քարոզչամեքենան վերջիններիս հաճախ ներկայացնում է որպես ադրբեջանկան հանրույթ, մոռանալով որ այս հասկացողության տակ կան բազմաթիվ ազգություններ, որոնք չնայած ունեն որոշակի կրոնական ընդհանրություններ, սակայն առանձին, կայացած ազգեր են և ունեն իրենց լեզուն ուրույն մշակութն և ավանդույթները: Այս տեսանկյունից լիովին հասկանալի է Երևանում անցկացված գիտաժողովի վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից բարձրացված վայնասունը: Այն հանգամաքը, որ վերոհիշյալ ազգերի մտավորականությանը հիմնական մասը` երթարկվելով ադրբեջանական իշխանությանների հալածանքներին ստիպված է գործել իրենց պատմական հայրենիք, այսինքն` ներկայիս Ադրբեջանի տարածքից դուրս, ևս մեկ անգամ խաչ է քաշում պատոնական Բաքվի կողմից անընդհատ շահարկվող հանդուրժողականության հեքիաթի վրա:

-Տպավորություն է ստեղծվում, որ այս պետական կազմավորման մեջ գրեթե ամեն ինչ կեղծ է: Կեղծ Ժողովրդավարության, կեղծ ազգ, կեղծված գաղափարներ:

Իհարկե, երբ որ հիմքից պետությանը արհեստական է և ազգության գաղափարը նույնպես արհեստական է բնականաբար ամեն ինչ պետք է հիմնվի կեղծիքի վրա: Եթե Ադրբեջանում չլինի այս կեղծ ժողովրդավարությանը, այլ լինի իրական ժողովրդավարության, ապա, վաղուց Ադրբեջանը պետք է դադարեր գոյություն ունենալուց և պետք է տրոհված լիներ մի քանի առանձին պետությաններին: Հայտնի է, որ 90-ական թվականների սկզբին, բացի արցախահայությաննից անկախության խնդիր բարձրացրեցին նաև թալիշները, լեզգիները, ավարները և եթե լիներ իրական այլ ոչ թե, թվացյալ ժողովրդավարության, ապա այդ ազգությանները, եթե ոչ անկախ ապա ներկայումս գոնե ինքավարության կարգավիճակով պետք մտնեին Ադրբեջանի կազմի մեջ: Սակայն կեղծ ժողովրդավարության և իրական բռնապոտության պայմաններում այս ժողովրդների ազատական ձգտումները խեղդվեցին արյան մեջ: Նման ավարտ էր նապապատրաստված նաև արցախահայության համար, սակայն հայ ժողովուրդն կարողացավ զենքը ձեռքին պաշտպանել սեփական հողում ազատ և անկախ ապրելու և արարելու իր իրավունքը:

-Պարոն Հովհաննիսյան, անդրադառնանք Ադրբեջանական պետության կողմից այդ հողում ապրած ազգերի մշակութային ժառանգությունը յուրացնելու գործելավոճին: Մի շարք փորձագետների կարծիքով, պաշտոնական Բաքուն այս տեսանկյունից շարժվում է, արաբական այն հայտի ասացվածքի դրույթներով թե «քաղաքը մերն է, և հալվան նույնպես»: Արդյո՞ք կիսում եք այդ տեսակետը:

Ադրբեջանցիների մեջ ուղղակի արմատավորված է` «եթե ոչ յուրացում, ապա ոչնչացում» գործելաոճը: Աբսուրդը այն աստիճանի էր հասել, որոշ ադրբեջանցի պատմաբաններ երկրի տարածքում ոչնչացված քրիստոնեական եկեղեցիները, խաչքարները փորձում են ներկայացնել որպես իբր իրենց նախնի քրիստոնյա Աղվանքի ժողովրդի ժառանգություն: Հետաքրիր է, թե ի՞նչպես է կոչվում այն ժողովուրդը, որը ոչնչացնում է իր նախնիների թողած ժառանգությունը: Իրանության այն է, որ Ադրբեջանը, հասկանալով որ այդպես էլ չի կարողացել աշխարհին համոզել, որ դա իր պատմական ժառանգության է, հավատարիմ իր գործելաոճին` ոչնչացնում է սույն մշակութային ժառանգությանը` հույս ունենալով, որ մեկ-երկու սերունդ հետո այն կմոռացվի, և այլևս չեն հիշի ոչ Ջուղայի խաչքարերի, ոչ էլ այլ հազարավոր պատմաճարտարապետական հուշարձանների մասին, որոնք այդ հողերում հայության դարավոր գործունեության լուռ վկաներն են: Սակայն ադրբեջանցիները հաշվի չեն առնում այն հանգամաքը, որ մարդկության հիշողությանը կարճատև չէ, և սրի և մշակույթի ոչնչացման միջոցով դեռևս որ մի ազգության պատմության կերտել չի հաջողվել:

-Ակնհայտ է, որ ադրբեջանական կեղծարարական քարոզչությունը գրեթե ամբոջովին հիմնված է հայատյացության վրա: Ձեր կարծիքով ի՞նչ խնդիր է սրանով փորձում լուծել Ադրբեջանը:

Իրականության այն է, որ արցախահայության հետագա հարատևումը հնարավոր է միայն Ադրբեջանից անկախ պետականության պայմաններում: Պաշտոնական Բաքուն մի կողմից գեղեցիկ ճառեր է արտասանում հանդուրժողականության, Ադրբեջանի կազմում Արցախի ամենալայն ինքանավարության կարգավիճակի մասին, իսկ մյուս կողմից հայերի նկատմամբ ատելության է քարոզում մատաղ սերդի շրջանում: Ես առիթ եմ ունեցել շփվել ադրբեջանցի երիտասարդ մասնագետների հետ, և պետք է նշեմ որ պետական մակարդակով սերմանված այդ ատելության այն աստիճանի է, որ նույնիսկ չեն ցանկանում խոսել կամ քաղաքակիրթ բանավեճի մեջ մտնել` յուրաքանչյուր հայի մեջ տեսնելով թշնամի, մարդու, որի հետ կարելի է վարվել այնպես ինչպես վարվեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի հետ Ռամիլ Սաֆարովը: Այսինքն, երիտասարդության մեջ «կացնային» հոգեբանության են սերմանում և հետո համայն աշխարհին հայտարարում են թե պատրաստ են հայերի հետ կողք կողքի ապրել մեկ պետության մեջ: Ադրբեջանի կազմում արցախահայության գոյատևումը պարզապես անհնար է, և այդ ամենի պարզ վկայության են ինչպես դարասկզբին տեղի ունեցած հայ-թաթարական ընթհարումները և և 1918թ Բաքվի ջանդերը, այնպես էլ 20-րդ դարի 80-ական թթ. վերջի և 90-ական թթի սկզբի իրադարձությունները: Կարճ ասաց` Ադրբեջանին Արցախը պետք է առանց արցախահայության:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}