Աշխարհահռչակ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը` Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում
Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում այսօր կայանալու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյա հոբելյանին: Համերգի ընթացքում հնչելու են Ալեքսանդր Սպենդիարյանի՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր, «Էտյուդ հրեական թեմաներով», «Ղրիմյան էսքիզներ», «Երևանյան էտյուդներից»` «Էնզելի», սիմֆոնիկ և վոկալ հատվածներ «Ալմաստ» օպերայից: Համերգի ընթացքում տեղի կունենա նաև հայաստանյան պրեմիերա՝ Ռիխարդ Շտրաուսի տերցետ` «Վարդերի ասպետը» օպերայից: Համերգի ընթացքում ելույթ են ունենալու մենակատարներ` սոպրանո Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Քրիստինե Սահակյանը և տենոր Պերճ Քարազյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Նշենք, որ նոյեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու համերգ` նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը 85-ամյակին նվիրված: Համերգի մենակատարն է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը, դիրիժորն է Տիգրան Հախնազարյանը: Համերգի ընթացքում հնչելու է Բեթհովեն, Չայկովսկի, Լյադով, Մուսորգսկի:
Նոյեմբերի 29-ին տեղի կունենա ամերիկաբնակ հայ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանի մենահամերգը, որի ընթացքում կհնչեն Գաբրիել Ֆորեի և Ֆերենց Լիստի ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները