Մոսկվայի թանգարանները կհրաժարվեն ազգային խտրականությունից
Մոսկովյան թանգարանների տոմսերը նույն գինը կունենան ռուսաստանցիների և արտասահմանցիների համար: Նման որոշում է կայացրել Մոսկվայի քաղաքապետարանի համապատասխան գերատեսչությունը, հաղորդում է «Իտառ-Տասը»:
Մինչ այժմ արտասահմանցիներն ավելի շատ էին վճարում թանգարան այցելելու համար: Պատասխանատուների խոսքով, մինչ այժմ առկա գնային խտրականությունը բացասաբար է ազդել տուրիզմի զարգացման վրա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2012 թվականից մոսկովյան թանգարաններն անվճար կլինեն ամսվա յուրաքանչյուր երրորդ կիրակին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում