Վիկ Դարչինյան. «Ուզում եմ նոկաուտի ենթարկել Աբներ Մարեսին»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, ով դեկտեմբերի 3-ին ամերիկյան Անահայմում հանդիպելու է թեթևքաշային կարգում WBA-ի վարկածով գերչեմպիոն Անսելմո Մորենոյի հետ, հայտարարել է, որ ցանկանում է մենամարտել նաև Ագբեկո-Մարես զույգի հաղթողի հետ:
«Մարեսին հնարավորություն տվեցին ռևանշի մրցամարտ անցկացնել Ագբեկոյի հետ: Ինչո՞ւ: Այդ մարտն ինձ պետք է տրվեր: Ինձ ռևանշ է պետք Մարեսի նկատմամբ: Ուզում եմ նրան նոկաուտի ենթարկել ռինգում և դրանով ավարտել նրա կարիերան: Ինձ համար միևնույն է, թե ով կհաղթի Ագբեկո-Մարես մարտում: Ես պատրաստ եմ հանդիպել նրանցից յուրաքանչյուրի հետ: Պարզապես ուզում եմ գնալ և ոչնչացնել այդ տղաներից ցանկացածին»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան