Երեք հաղթանակ և մեկ ոչ-ոքի` մեկնարկային տուրում
Հայ շախմատիստները գերազանց են մեկնարկել Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում կազմակերպված աշխարհի պատանեկան առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեկնարկային տուրում մինչև 16 տարեկանների մրցաշարում ընդգրկված Կարեն Հ. Գրիգորյանը պարտության է մատնել Ժանգին, Հովհաննես Գաբուզյանը` Վիզոտոյին: Մինչև 18 տարեկանների առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանն առավելության է հասել Կուտիպայի նկատմամբ, իսկ Ռոբերտ Աղասարյանը ոչ-ոքի է խաղացել Ստոկբանդի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են