«Բաբաջանյան ֆեստ»` նվիրված Առնո Բաբաջանյանի 90-ամյակին
Նոյեմբերի 21-ից կմեկնարկի ու մինչև դեկտեմբերի 19-ը կշարունակվի «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:
Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին փոխանցեցին, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի շրջանակներում կկայանա 6 համերգ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները