Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ
Ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տեղեկացնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի13-ին և 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբարձակել է մոտ 500 կրակոց, որից շուրջ 70-ը` «СВД» և «Սև նետ» դիպուկահարային հրացաններից: Ըստ աղբյուրի, հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմն ունեցել է կորուստ` ժամկետային զինծառայող Արեն Արմենի Սիմոնյանը:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվել են նաև ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում