Մայամիի ոստիկանության նկատմամբ հետաքննություն է սկսվել
ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որին նաև վերահսկողական գործառույթ է վերապահված, սկսել է հետաքննություն Մայամիի ոստիկանության նկատմամբ:
Հղում անելով Reuters-ին Lenta.ru-ն գրում է, որ հետաքննությունը, հիմնականում, վերաբերում է ոստիկանների կողմից ուժի կիրառման հաճախակի դարձած փաստերին: Այսպես, միայն վերջին կես տարում ոստիկանության աշխատակիցները սպանել են ութ անձանց, որոնցից յոթը սևամորթներ են եղել: Վերջին հանգամանքն էլ հատկապես մտահոգել է աֆրիկյան ծագում ունեցող ազգաբնակչությանը ու բողոքի ալիք բարձրացրել նրանց շրջանում:
Արդարադատության նախարար Թոմաս Փերեսը հայտարարել է սակայն, որ առանձին ոստիկանների գործողությունները հետաքննության առարկա չեն դառնալու, այլ ստուգվելու են Մայամիի ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքները: