Եվրասիական միության ընդհանուր տարադրամի մասին դեռևս վաղ է խոսել. Նազարբաև
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն հայտարարել է, թե դեռևս վաղ է խոսել Եվրասիական միության ընդհանուր տարադրամի մասին: Այս մասին նախագահն հայտարարել է «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
Նշենք, նախօրեին Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել են Եվրասիական միության տնտեսական ինտեգրացիոն «ճանապարհային քարտեզն» ուրվագծող հռչակագիր, որի վերջնական նպատակը՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է լինելու:
«Առաջին հերթին անհրաժեշտ է ապացուցել տնտեսական տարածության շահավետությունն ու իրավահավասարությունը: Դրանից հետո միայն կծագի ընդհանուր տարադրամ ունենալու անհրաժեշտությունը», - ասել է Նազարբաևը:
Ղազախստանի նախագահը նշել է նաև, թե տարադրամի հարցը դեռևս չի քննարկվել, քանի որ ստեղծվելիք միության անդամ որևէ պետության տարադրամ չի կարող հավակնել ընդհանուր տարադրամի դերակատարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա