Լևոն Արոնյանը հաջորդ տուրում կխաղա Բորիս Գելֆանդի հետ
Մոսկվայում կազմակերպված Միխայիլ Տալի հուշամրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ տուրից հետո շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: 4-րդ տուրում նա միավորը կիսեց Վիշվանաթան Անանդի հետ, իսկ 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Լևոնն այժմ իր ակտիվում ունի 3 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաև Կառլսենը, Նեպոմնյաշչին և Կարյակինը: Անանդը, Իվանչուկն ու Սվիդլերը 2,5-ական միավորով բաժանում են 5-7-րդ տեղերը: Կրամնիկն ու Նակամուրան 2 միավոր ունեն, իսկ մրցաշարային աղյուսակը 1,5 միավորով եզրափակում է Գելֆանդը:
Ավելացնենք, որ այսօր մրցաշարում ընդմիջում է, իսկ վաղը Լևոն Արոնյանը կխաղա Բորիս Գելֆանդի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում