Սամվել Տեր-Սահակյանը 1-ինն է, Հովհաննես Գաբուզյանը` 10-րդը
Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնության 4-րդ տուրում մինչև 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Սանչես Էռնանդեսի հետ: Վաստակելով 3 միավոր` Գաբուզյանը հաստատվեց 10-րդ հորիզոնականում` առաջատարներից հետ մնալով ընդամենը կես միավորով:
Կարեն Գրիգորյանը պարտության մատնեց Մաթիաս Սալվատիերային: Այժմն նա իր ակտիվում 2,5 միավոր ունի և ընթանում է 36-րդ տեղում:
Մինչև 18 տարեկանների մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Աղասարյանը համապատասխանաբար առավելության հասան Ֆելիքս Գրաֆի և Գուստավո Կադենայի նկատմամբ: Սամվելը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Ռոբերտ Աղասարյանը 3 միավոր է վաստակել և առայժմ 10-րդն է: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են