Կ.Սարիբեկյան. Ալիևը չի մարսելու
«Ադբեջանի ղեկավարությունն ու անձամբ այդ երկրի ղեկավարը պետք է պատասխան տան ոչ միայն ադրբեջանցի դիպուկահարների կողմից զոհված հայ դիրքապահների, այլ համապատասխան պատժիչ գործողությունների արդյունքում սպանվող ադրբեջանցի զինվորների համար: Ալիևը նման սադրանքները չի մարսելու»,- մեկնաբանելով շփման գծում, ադրբեջանցի դիպուկահարների կողմից ԼՂՀ ՊԲ 2 զինծառայողների սպանության փաստը՝ Panorama.am-ին ասաց Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահի անպատասխանատու քայլերը հանգեցնում եմ հակամարտության գոտում իրավիճակի սրման, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
«Այնպես չի լինի, որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը նման ձևով իրեն դրսևորի ու դա նրա «քթերից չբերենք»»,- եզրափակեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին