Մոսկվայում մահացել է կրկնօրինակումների հայ վարպետը
Մոսկվայում, 86 տարեկան հասակում մահացել է դերասան, ֆիլմերի կրկնօրինակումների հայտնի վարպետ Արտյոմ Կարապետյանը, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ կինեմատոգրաֆիստների միությանը:
«Նա անջնջելի հետք է թողել խորհրդային և ռուսական կինոյի պատմության մեջ: Հանդիսատեսը հիշում և սիրում է նրա կողմից կերտված կերպարներին: Նրա ձայնը հնչում է ամեն երրորդ ֆիլմում կամ հեռուստասերիալում», -նշվել է կինեմատոգրաֆիստների տարածած հայտարարության մեջ:
Արտյոմ Կարապետյանը ծնվել է 1926 թվականին, հունիսի 28-ին Թբիլիսիում: 1949 թվականին ավարտել է Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը և ընդունվել Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոն: 1953 թվականից նա եղել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետև աշխատել հայկական պետական հեռուստառադիոընկերությունում:
Նրա հայտնի կրկնօրինակումներից են` «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում Կարահանին, «Իմ ճակատագիրը» ֆիլմում` Ֆրոլովին, «Սև քարավանը»` Կուշբեգիին է կրկնօրինակել, «Եթե թշնամին չի հանձնվում» ֆիլում նա կրկնօրինակել է գեներալ Ջոշուային և այդպես շարունակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում