Քուրդ կուսակցապետը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Նախօրեին Ստամբուլում կազմակերպված ցույցի ժամանակ «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) քրդամետ կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիթաշը թուրք ուժայիններին կոչ է արել դադարեցնել «քրդերի որսը և արդյունավետ հուն տան Անկարա-ՔԲԿ (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) բանակցություններին:
Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի տեղեկացմամբ` Դեմիրթաշը, անդրադառնալով Դերսիմի քրդերի կոտորածներին, նշել է նաև հետևյալը. «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) մերժեց կոտորածները ուսումնասիրելու մասին մեր առաջարկը: Մինչդեռ պետք է 1915թ. Հայոց ցեղասպանությունը, քրդերի ու ալևիների ջարդերն ուսումնասիրենք: Հասարակական համերաշխությունը բոլորս միասին պիտի ապահովենք»: