Քաղաքական 11:55 22/11/2011

Ա. Զաքարյան. Եվրասիական ինտեգրման մասին հռչակագիրը բաց է բոլոր երկրների համար

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն արդեն իսկ ստորագրել են Եվրասիական միություն ստեղծելու համաձայնագիրը: Հաշվի առնելով այն փաստը, որ խոսվում է նաև Հայաստանի՝ այդ միությանը հնարավոր միանալու մասին, Panorama.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական Վեհաժողովի Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանի հետ:

-Պարոն Զաքարյան, ի՞նչ են իրենցից ներկայացնում ստորագրված փաստաթղթերը

Համաձայն ստորագրված փաստաթղթերի, Եվրասիական միության նպատակներից է երեք երկրների միջև մաքսային խոչընդոտների վերացումը, միասնական տարիֆների սահմանումը, գլոբալ տնտեսության շրջանակներում երկրների մրցունակության բարձացումն ու մոդեռնիզացումը, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկային ռեսուրսների ընդհանուր շուկայի արդյունավետ գործունեության կազմակերպումը: Երեք երկրները, որպես ինտեգրացիոն գործընթացների հաջորդ փուլ հայտարարել են միասնական տնտեսական տարածքի ստեղծման մասին: Համաձայն ստորագրված փաստաթղթի միասնական տնտեսական տարածքը հիմնվելու է միջազգայնորեն ճանաչված ընդհանուր նորմերի և սկզբունքների վրա` ներառելով պետությունների սուվերենության հարգման, հավասարության, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հաստատման, իրավական պետության և ազատ տնտեսական շուկայի զարգացման դրույթները: Որպես մոդել միասնական տնտեսական տարածքում պետություններն առաջնորդվելու են Առևտրի Համաշխարհային կազմակերպության նորմերով:

Հետագա ինտեգրացման բովանդակությունը լինելու է մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի ներուժի լիարժեք իրացումը` մասնավորապես իրավական հիմքերի և գործնական հարաբերությունների ամրապնդումը: Այդ առումով, որպես կոնկրետ նպատակային խնդիրներ սահմանվել են արտադրական, տրանսպորտային, էներգետիկ և ագրարային համաձայնեցված քաղաքականության իրականացումը: Կարևորվել են երկրների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումը, փոխհամաձայնեցված տնտեսական քաղաքականության մշակումը և արտարժութային ոլորտում համագործակցության խորացումը: Հատուկ ընդգծված են կրթական ստանդարտների համատեղելության, միագրացիոն քաղաքականության հարցերում համագործակցության, սահմանամերձ և միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, ազգային տարբեր ինստիտուտների զարգացման, ինչպես նաև մշակութային և քաղաքացիական հարցերում համագործակցության ուղղությունները:

-Առհասարակ, ո՞ր պետությունները կարող են միանալ միությանը

Եվրասիական ինտեգրման մասին հռչակագիրը բաց է բոլոր երկրների համար: Միաժամանակ նշվում է այն հանգամանքը, որ այն չի խոչընդոտում այլ երկրների հետ փոխշահավետ երկկողմ և բազմակողմ տնտեսական կապերի ստեղծմանն ու զարգացմանը` այդ թվում նաև Եվրամիության հետ:

Հայաստանի Հանրապետությունը երբեք էլ դեմ չի եղել ինտեգրացիոն գործընթացներին` եթե դրանք բխել են մեր պետական շահերից ու հայտարարված առաջնահերթություններից, ինչպես նաև գտնվել են մեր հեռանկարային հետաքրքրությունների շրջանակներում: Մաքսային միությանը միանալու մասին խոսք լինել չի կարող այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն ուղակի չունի ընդհանուր սահմաններ ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Ղազախստանի և ո՛չ էլ Բելառուսի հետ: Իսկ ինչ վերաբերվում է միասնական տնտեսական տարածքի և արդյունքում Եվրասիական միությանը միանալու մասին հարցին, ապա կարծում եմ, որ դրա մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ դեռևս գործնականում պարզ չէ թե ինչպիսի կազմակերպություն է ձևավորվելու, ինչպիսի իրավա-պայմանագրային հարաբերություններ են կիրառվելու և այլն: Սակայն որպես ինտեգրացիոն գործընթաց և որպես տնտեսական նոր հնարավորությունների և հետաքրքրությունների շրջանակ, այն կարող է գրավիչ լինել նաև Հայաստանի համար:

-Խոսվում է, թե հնարավոր Եվրասիական միության անդամ երկրներն ունենան միասնական արժույթ, արդյո՞ք նման բան հնարավոր է:

Համաշխարհային մամուլի վերլուծականներում թմբկահարվում է այն տեսակետը, որ Եվրաասիական միությունն ամեն կերպ փորձելու է կրկնօրինակել Եվրոպական միությանը և փորձելու է հանդես գալ որպես հակակշիռ համաշխարհային: Ըստ էության հենց այդ կոնտեքստից է բխել նաև միասնական արժույթ ունենալու խնդիրը: Ես տնտեսագետ չեմ և չեմ կարող այդ հարցին նայել ֆինանսա-տնտեսագիտական տեսանկյունից, սակայն քանի որ հարցն առաջին հերթին քաղաքական հնչեղություն ունի, ապա կարծում եմ, որ զուտ քաղաքական նկատառումներով դա տեղի չի ունենա: Որովհետև Եվրոպական միության անդամ երկրները ճիշտ է ունեն քաղաքական լիակատար անկախություն և ինքնուրույնություններ, սակայն տնտեսապես նրանք գտնվում են փոխադարձ կախվածության և սահմանափակումների մեջ: Ես կարծում եմ, որ Եվրասիական միությունը իր առջև նման խնդիրներ չի դնի:

Նոյեմբերի 18-ին երեք երկրների ղեկավարները ստորագրել են Եվրասիական ինտեգրման մասին հռչակագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համաձայնագիրը և վերջինիս աշխատակարգի մասին որոշումը: Համաձայն այդ փաստաթղթերի` դրանց հիմքի վրա մինչ 2015 թվականը պետք է ձևավորվի Եվրասիական տնտեսական միությունը: 2012 թ. հունվարից սկսած, երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծված Եվրասիական հանձնաժողովը, զբաղվելու է միության իրավասությունների, կառուցվածքի, և այն հիմնական նպատակային խնդիրների որոշակիացմամբ, որոնք պետությունները զիջելու են նոր ստեղծվելիք Եվրասիական միությանը: Հանձնաժողովին կից որպես գործադիր մարմին ստեղծվելու է նաև Եվրասիական կոլեգիա, որը զբաղվելու է արդյունաբերության, գյուղատնտեսության սուբսիդավորման, բյուջետային և այլ հարցերով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}