Լուրջ վերաբերմունք` Ֆրանսիայի հայտարարությանը
«Քաղաքական դաշտում այս հարցը կարող է քննարկվել միայն առանց նախապայմանների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդհանուր ծիրին մեջ, եւ եթե սա ազդանշան է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների առաջ մղելու, մեռյալ կետից բանակցային գործընթացն առաջ շարժելու, ապա սրան պետք է ավելի լուրջ վերաբերվել»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հայ-թուրքական քննարկումների ընդունման վերաբերյալ եւ ապա թուրքական կողմի արձագանքը` ասել է ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: