Եվրախորհուրդը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի կրթական բարեփոխումներին
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժերար Շտուդմանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում են ԿԳՆ-ի լրատվական վարչությունից, ողջունելով հյուրերին նախարարն ընդգծել է, որ լինելով եվրոպական կրթական տարածքի մաս, Հայաստանի կրթության համակարգում առաջնային է դիտարկվում եվրոպական կառույցների հետ համագործակցության ընլայնումը: Ներկայացնելով մեր երկրում կրթական բարեփոխումների ընթացքը, Ա.Աշոտյանը շեշտել է, որ կրթական բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Բարեփոխումների քաղաքականության համատեքստում կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք պայմանավորված են Բոլոնիայի գործընթացով: Մասնավորապես, անդրադարձել Բոլոնիայի գործընթացի Հայաստանի և Լեհաստանի համանախագահության ընթացքում իրականցված ու նախատեսվող միջոցառումներին:
Իր հերթին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժ. Շտուդմանը նշել է, որ պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանում կրթական բարեփոխումների իրականցման գործին և որպես կրթական բարեփոխումների բովանդակային բաղադրիչ` կարևորվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը:
Քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ 2012-2013 թթ. համագործակցության ծրագրի այլ ուղղություններ ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին