Ա. Զաքարյան. Ալիևը թող պատասխան տա նավթից չօգտված, բայց հոտից թունավորված ժողովրդին` թե ինչու են տուժում իրենց զինծառայողները
«Բանակցային գործընթացը պարբերաբար ձախողող Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողականությունը, անցնելով խաղաղության խաթարմանն ուղղված սադրիչ գործողությունների` արհամարհելով միջնորդական ջանքերն ու պայմանավորվածությունները»,- ադրբեջանցի դիպուկահարների ակտիվության համատեքստում գնահատելով ԼՂ հարցում նկատվող զարգացումները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Պատգամավորը նշեց, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ում, Ֆրանսիայի Հանրապետությունում, ՀՀ-ում, ԱՄՆ-ում առաջիկա մեկ երկու տարիներին տեղի են ունենալու ընտրական գործընթացներ և կարգավորման բանակցային գործընթացը գտնվելու է պասիվ փուլում, Ադրբեջանը փորձում է այն օգտագործել ի հոգուտ իր ներքին քարոզչության` շարունակելով հակակայկական ատելություն քարոզել իր հասարակության ներսում:
«Դրա ապացույցն են սահմանային ամենօրյա կրակոցները, հրադադարի ռեժիմի բազմակի խախտումները, ցավոք նաև ադրբեջանցի դիպուկահարների կողմից ղարաբաղյան կողմի սահմանապահների սպանությունները: Իսկ ադրբեջանական մամուլում այդ վայրագությունները սովորականի պես նկարագարվում են որպես ադրբեջանական բանակի հերոսական գործողություններ:
Ես կարծում եմ, որ ղարաբաղյան կողմն ունի լիարժեք բարոյական իրավունք ադրբեջանական դիպուկահարների հասցրած մարդկային զոհերի դիմաց պատժելու, իսկ Ալիև կրտսերը թող պատասխան տա իր նավթից չօգտված, բայց հոտից թունավորված ժողովրդին` թե ինչու են տուժվում իրենց զինծառայողները»,- հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար