Նույնիսկ ադրբեջանցիներն են ծիծաղում իրենց տեղեկատվական պատերազմի վրա
Այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովը, ցանկանալով մասնակից լինել հայերի դեմ տարվող տեղեկատվական պատերազմին, օրերս հայտարարել է, թե «եթե հայերը սկսեն Ղարաբաղում քաղաքացիական ավիաչվերթներ ընդունել, ապա Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը (Իլհամ Ալիևը) և ադրբեջանական ժողովուրդը «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, այսինքն` հայերն իրենց ոչ թե երկնքում, այլ գետնի վրա կտեսնեն (ադրբեջանցիները կոչնչացնեն ինքնաթիռները)»:
«gafgazinfo.az»-ի թղթակից Ասեֆ Գուլիևն այս կապակցությամբ գրում է. «Բայրամ Սաֆարովի պես բազմաթիվ անկարող քաղաքական գործիչների նման անիմաստ հայտարարությունները հակառակ էֆեկտ են առաջացնում: Պաշտոնական տեղեկատվական աղբյուրներում հաճախ է հնչում, որ «եթե գլխավոր գերագույն հրամանատարը հրամայի, ապա մենք պատրաստ են հայերին վռնդելու Ղարաբաղից»:
Այնպես է ստացվում, որ բոլորը պատրաստ են դա անելու, իսկ Իլհամ Ալիևը չի հրամայում ու չի հրամայում: Սա կոչվում է ստախոսության և ստորաքարշության հակառակ ներգործություն: Կամ` ճակատային գծին մոտ գյուղերում հայերից պաշտպանվելու համար երկրի ղեկավարության կողմից քարե պատ կառուցելու մասին լուրը: Սա ուղղակի ծիծաղելի էֆեկտ թողեց: Անգամ Ադրբեջանում դա համարեցին հանձնվողականության ցուցադրություն, անհուսության դրսևորում, անկարողության ապացույց, իսկ հայերը հայտարարեցին, որ Ադրբեջանը վախենում է հայ զինվորից:
Ադրբեջանի ոչ մի ուժային կառույցի հրամանատար, առավել ևս` երկրի բարձրագույն հրամանատարը, երբեք քաղաքացիական ինքնաթիռ խփելու հրաման չի արձակի, քանի որ Ադրբեջանը դրանից միայն վնաս կկրի: Սաֆարովի նմաններն, ինչ է, չգիտե՞ն, որ Ղարաբաղի օդում այսօր էլ են և ռազմական, և քաղաքացիական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ թռչում, իսկ ինչու՞ Ադրբեջանը չի խփում նրանց»,- հեգնանքով հարցնում է ադրբեջանցի լրագրողը:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար