Ուսանողները վաղվանից կստանան իրենց հասանելիք կրթաթոշակները
Արձագանքելով մի շարք լրատվամիջոցների այն տեղեկությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում չի վճարվել ուսանողների կրթաթոշակները, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանձնարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը և վաղվանից ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները:
Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ պետական բուհերի բոլոր ռեկտորներին` ուսանողների կրթաթոշակների ուշացումները բացառելու վերաբերյալ:
Այս մասին զետեղված է ԿԳՆ պաշտոնական կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան