Դեսպանատան քարտուղարը` ՀԱԿ-ի ծպտյալ անդա՞մ
«Վերջերս մամուլում հրապարակումներ եղան առ այն, որ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Մուշեղ Մկրտչյանը, ավարտելով դիվանագիտական ծառայությունը, Բելգիայի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել, և այն ստանալու համար ներկայացել է որպես ընդդիմադիր գործիչ: …Իսկ հետո, պարզվում է, «լուրջ հիվանդությամբ տառապող» նախկին երկրորդ քարտուղարը ակտիվորեն զբաղվում է ՀԱԿ-ի մոտեցումները եվրոպական կառույցներում ներկայացնելու պատասխանատու գործով: Որտե՞ղ եք տեսել այսպիսի «հիվանդ»,- գրում է «Հայոց աշխարհը» եւ ավելացնում,- Բայց հարցերը սրանով չեն ավարտվում, այլ միայն սկսվում են: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս է պատահում, որ դիվանագիտական ծառայությունն ավարտելուց անմիջապես հետո ՀԱԿ-ի շտաբը որոշում է հենց Մուշեղ Մկրտչյանին նշանակել իր ներկայացուցիչը Բրյուսելում: Սա արդյոք չի՞ նշանակում, որ Մկրտչյանը նախկինում եղել է ՀԱԿ-ի ծպտյալ անդամ, ավելին` դեսպանատան երկրորդ քարտուղարի պաշտոնը ծառայեցրել է միջազգային կառույցներում «հայաստանյան զարգացումների» վերաբերյալ ՀԱԿ-ի տեսակետներն ու դիրքորոշումները ներկայացնելու հույժ կարևոր գործին»: