Փորձագետ. Ադրբեջանական սադրանքը՝ որպես բարոյալքությունը քողարկելու միջոց
«Դա քաղաքական քայլ էր: Պատահական չէ, որ զոհեր գրանցվեցին մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի կողմից հնչած այն հայտարարությունից հետո, երբ նա, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, ընդգծեց, թե պատրաստ է խնդրի ռազմական ճանանապարհով լուծմանը»,- մեկնաբանելով ադրբեջանցի դիպուկահարների վերջին ակտիվ գործողությունները՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն իր այդ քայլով փորձում է ցույց տալ, թե ուժեղ է և ի վիճակի է լուծելու իր առջև դրված խնդիրները, ինչը, սակայն, որևէ կապ չունի իրականության հետ:
Հարցին, թե արդյո՞ք նման քայլերը կարող են լայնածավալ պատերազմական գործողությունների բերել, վերջինս ասաց. «Ադրբեջանը պատերազմ սկսելու ո՛չ քաղաքական, և ո՛չ էլ ռազմական ներուժ չունի: Միայն սպառազինության ձեռք բերմամբ ու ամպագորգոռ հայտարարություններով պատերազմ չեմ սկսում, առավել ևս՝ չեն հաղթում»:
Ըստ Պետրոսյանցի՝ պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում Ադրբեջանը վերջնական կքայքայվի, քանզի նա ուղղակի պատրաստ չէ դրան:
«Ադրբեջանական բանակում շատ են վարձկանները, մասնավորապես, ադրբեջանցի դիպուկահարներն այլ երկրներից են, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ նման վարձկանների դերակատարությունը պատերազմի ժամանակ այդքան էլ արդյունավետ չի լինում: Նրանք իրենց երկրի համար չեն պայքարում ու բնականաբար, պատրաստ չեն հանուն այլ երկրի կյանք տալ»,- ասաց նա:
Բանախոս համոզմամբ, ադրբեջանական իշխանությունները նման սադրանքների են գնում՝ փորձելով կոծկել իրենց բանակում առկա ամոթալի իրադարձությունները, փորձելով ամեն կերպ քողարկել իրենց բանակում առկա բարոյալքվածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար