Ջրհեղեղ Իրանի հարավ-արևմուտքում, կան զոհեր և հազարավոր տուժածներ
Իրանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Խուզեսթան նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 61 հազար քաղաքացի զգալի վնասներ է կրել, 8 մարդ էլ զոհվել է:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի Կարմի խաչի կազմակերպության նախագահ Մահմուդ Մոզաֆարը:
Համաձայն տեղեկատվության` Կարմիր խաչի 136 հազար աշխատակիցներ փրկարարական աշխատանքներ են իրականացնում ջրհեղեղից տուժած 11 գյուղերում:
Նշենք, որ նավթի հարուստ պաշարներով հայտնի Խուզեսթան նահանգը գտնվում է Իրանի հարավ-արևմուտքում, սահմանակից է Պարսից ծոցին: