Թուրք գործարար. «Հույս ունեմ, որ երբևէ Թուրքիայում էլ կլինեն հայկական խանութներ»
Այսօր Երևանում մեկնարկեց հայ-թուրքական երկօրյա գործարար համաժողովը, որին մասնակցում են Թուրքիայի տարբեր մարզերից ժամանած 50-ից ավելի գործարարներ: Համաժողովի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Վանի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Թուրքիայի TAPDC ընկերության հիմնադիր Նոյան Սոյակը նշեց, որ թեև հայ-թուրքական սահմանը փակ է, բայց նույնիսկ այդ դեպքում հասել են 300 միլիոն դոլար առևտրի: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում այս թիվը կեռապատկվի:
Ըստ նրա` երբ 1997թ.-ին հայ գործարարների հետ փորձում էին համատեղ հանդիպումներ կազմակերպել, ապա այդ հարցում նրանց օգնում էին վրացիները, սակայն այսօր հայ և թուրք գործարարները առանց միջնորդների հանդիպում են և որևէ թուրք գործարար չէր կարող պատկերացնել, որ կարող են Հայաստան գալ, որ Երևանում նույնիսկ թուրքական խանութներ կլինեն: Ն. Սոյակը հույս հայտնեց, որ երբևէ Թուրքիայում էլ կլինեն հայկական խանութներ:
Նա նաև տեղեկացրեց, որ հայկական համարանիշներով մեքենաները օգոստոսից սկսել են մուտք գործել Թուրքիա: «Նման դրական զարգացումները մեզ շատ են ուրախացնում»,- հայտարարեց Սոյակը և հույս հայտնեց, որ համաժողովի արդյունքում համագործակցությունն էլ ավելի կզարգանա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա