Արթուր Բաղդասարյանը` Հովիկ Աբրահամյանի ճանապարհո՞վ
«168 ժամը» գրում է, թե իր տեղեկություններով` «Առաջիկայում շարունակվելու են վերջին օրերին ընդհատված պաշտոնանկությունները, և դրանք ներկայացվելու են «նոր լույսի ներքո»։ Մասնավորապես, այս օրերին իշխանական վերնախավում խոսում են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Ազգային անվտանգության քարտուղարի (ԱԽՔ) պաշտոնից ազատման մասին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, դա նման է լինելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը, այն իմաստով, որ Բաղդասարյանը հայտարարելու է, թե պաշտոնից հեռանում է ՕԵԿ-ի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու համար։ Իշխանությունների հաշվարկը հետևյալն է. Արթուր Բաղդասարյանը արդեն ոչ ԱԽՔ պաշտոնում կփորձի փոքր-ինչ ընդդիմադիրի դեր խաղալ, եթե դա ինչ-որ հրաշքով հաջողվի, ՕԵԿ-ը առանձին կմասնակցի ընտրություններին։ Եթե ոչ, ինչը շատ ավելի հավանական է, ՕԵԿ-ին 2-3 տեղ կտան ՀՀԿ-ի ցուցակում: